Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի կունենա «Ինքնագիր 8» գրական շնորհանդեսը

01:10, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Տեղի կունենա «Ինքնագիր 8» գրական շնորհանդեսը

Ինքնագիր գրական ակումբը, գրողների ՊԷՆ կնտրոնը և Գյոթեի ինստիտուտը հրավրում են Ինքնագիր 8֊ի շնորհանդեսին:

Ջնջում է անունս ջրերից,

քարերից, քամուց, խնկունու նեղլիկ տերևից,
     սամիթի սերմերից`
     դաջելով դրա տեղ թվեր ու թվեր,
     չխկ-չակ, չխկ- չակ, չխկ-չակ, չու~...
     «Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կանգառը»...

Այս տողերը Վիոլետ Գրիգորյան «Արևելյան ճեպընթաց» բանաստեղծությունից են:

Նիցչէին կողմէ «ուժով» կոչուածը պարտուողն է, միշտ ու բոլոր պարագաներու, իսկ «տկար»ը անշուշտ միշտ ու բոլոր պարագաներուն յաղթողն է ու պիտի ըլլայ։ Նիցչէին «ուժով»ը իշխելու համար չէ՛ որ ուժով է։ Ուժով է միայն ու միայն որովհետեւ ուժը ունի նոյնանալու քայքայումին

Մարկ Մշանեան «Նիցչէի Յաւիտենական վերադարձը» գրությունից

Այս երկու հատվածը Ինքնագիր գրական հանդեսի 8֊րդ համարի 33 հեղինակներից երկուսի գործերից են։

Շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 20֊ին, ժամը 18֊ին Գյոթեի ինստիտուտում (Մհեր Մկրտչյան 1 հասցեում)։

2487 | 2
Facebook