Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կաթողիկոսի ուղերձը՝ Երևանում ծավալվող փողոցային ցույցերի վերաբերյալ

16:50, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Կաթողիկոսի ուղերձը՝ Երևանում ծավալվող փողոցային ցույցերի վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:

Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն: Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված` հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11):

10849 | 10
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
vahram mtacox
vahram mtacox 16:58, 19.04.2018
Լավ կլիներ որ իշխանությունները առանց ցնցումների հեռանար:
Պիպո
Պիպո 17:08, 19.04.2018
զարմանմ եմ,որ երկրի կաթողիկոսնա? Նոր է լսել ? Վաղուց պիտի խոսեր իր հոտի հետ:
S
S 17:08, 19.04.2018
Ete na iroq nranc hovivna
Evropa
Evropa 17:12, 19.04.2018
Դուք սուտ ու պիղծ եկեղեցականերտ թալանչի հհկ ի հետ մեծ ներդրում ունեք ժողովրդի ացքատության արտագաղթի ու հայաստանը աշխարհում հեղինակազրկելու մեջ. Նոր ստացար 5 կգ ոսկուց գավազան իսկ գլխավոր բժիշկն ասում է սովից երեխաներ են մահանում հայաստանում.
Evropa
Evropa 17:15, 19.04.2018
http://m.mamul.am/am/news/122715
Evropa
Evropa 17:16, 19.04.2018
Սա գավազանի ստանալու ծեսն է
Evropa
Evropa 17:20, 19.04.2018
http://armtimes.com/hy/article/131322

Սա էլ հայաստանեւմ սովից մահացող երեխաների մասին է խոսում գլխավոր բժիշկը. Թարմ լուրեր
Karen
Karen 00:10, 20.04.2018
Cavoq srti apush. Apsos vor et shorna hagel.