Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Թշնամիների մասին հիշում եք միայն էն ժամանակ, երբ ձեր անիծված իշխանությունը երերո՞ւմ է». Լ. Ճաղարյան

00:40, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Թշնամիների մասին հիշում եք միայն էն ժամանակ, երբ ձեր անիծված իշխանությունը երերո՞ւմ է». Լ. Ճաղարյան

Մի ՀՀԿ-ական երեսփոխանուհի էր լոլոներ կարդում Ազատություն-ով։ Անունը չգիտեմ, իրենք ինձ համար մի դեմք ունեն՝ մարքրիտ։ Երեսփոխանուհին հիշեցնում է, որ մենք թշնամիներ ունենք, ու որ էս ցույցերը... կարճ ասած՝ մեզ շատ լավ ծանոթ լկտի ու անամոթ դեմագոգիա։ Լավ, մեկը չկա՞ դրանց հետ շփվող լրագրողների մեջ, որ ասի՝ այ տականքներ, այ օճառներ, թշնամիների մասին հիշում եք միայն էն ժամանակ, երբ ձեր անիծված իշխանությունը երերում է՞։ Մեկը չկա, որ ասի՝ էդ թշնամիների տեղը եթե էդքան լավ գիտեք, ինչի եք ժամանակակից զենքերով զինում ու բտում-չաղացնում ոստիկանության եզներին, իսկ բանակում 18 տարեկաններին թողնում իրենց «հերոսության» հույսին։
     Հարցրեք, էլի, դժվար է՞։ Բոլորին հարցրեք։ Էդ տականքներից ով ընկնում է ձեռներդ, հարցրեք՝ եթե փող կա ու կարող եք ոստիկանությանն էսպես զինել, հենց հարցը բանակին է հասնում, ինչի՞ եք մուրացկան դառնում ու ձեր թաթերը մեկնում կիսասոված ապրող ժողովրդին ու փայ հավաքում, այ ճիվաղներ։ Ոչ էլ հարցրեք, շպպացրեք դրանց դեմագոգ, դավաճան ռոժերին ու շրջվեք գնացեք։(((((

1798 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am