Հանրապետության կրթօջախներում շարունակվում է «Հանիր Սերժի նկարը» ակցիան: #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հայտնում է. «Սերժի նկարը թատերականի ուսանողները հեռացրեցին և հանձնեցին ինձ»:
Հիշեցնենք՝ երեկ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կոչ էր արել հանրապետության աշակերտներին՝ իրականացնել «Հանիր Սերժի նկարը» ակցիան: Այսօր նա կրկին հիշեցրել է, թե ինչ ճանապարհով կարելի է դա կյանքի կոչել: