Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չենք տեսնում ոչ մի անվանի մարդու, ոչ մի հոգևորականի, ով հանդես կգա որևէ կոչով». Կարեն Հովհաննիսյան

15:50, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Չենք տեսնում ոչ մի անվանի մարդու, ոչ մի հոգևորականի, ով հանդես կգա որևէ կոչով». Կարեն Հովհաննիսյան

«Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, երբ այդ ակցիան սոցիալ-քաղաքական-բիզնես բնույթ ուներ (վերջապես չմոռանանք, որ ակցիայից հետո փոխվեց սեփականատերը), ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև կենդանի պատ էին գալիս կազմում անվանի մարդիկ, հատկապես մտավորականներ, հոգևորականներ և այլն: Իսկ հիմա, երբ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, երբ իսկապես ռեալ բախումների վտանգ կա ամեն րոպե, երբ ոստիկանական ուժերը պատրաստ են օգտագործել ոչ թե ջրցան, այլ ասնեք ձայնային նռնակներ և այլն, չենք տեսնում ոչ մի անվանի մարդու, ոչ մի հոգևորականի, ով հանդես կգա գոնե որևէ կոչով, որևէ ուղերձով... Չնայած ինչ եմ ասում, ամեն մեկը մի մեդալ տարել իր տան անկյունում կախել ա ու ամեն օր մեդալի փոշիներնա վերցնում... Ի դեպ, պաթոսախառը ռազմահայրենասիրական դասեր տվողները գիտե՞ն, որ էս երիտասարդությունը էն երիտասարդությունն ա, որ վաղը բանակ ա գնալու, ի տարբերություն իրանց գովքն անող երիտասարդության...
     Ոչ մի կաթիլ արյուն...

4188 | 1
Facebook