Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն

16:00, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն

Թեև Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներին դեռևս չի հաջողվել մեդալներ նվաճել, բայց այդուհանդերձ հայկական արմատներ ունեցող մեկ մարզիկ բարձրացել է պատվո հարթակ: Թրասուսեր զենքաձևի Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը թիմային պայքարում նվաճել է արծաթե մեդալ: Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Պատրիկը նշել է, որ իր համար երազանք էր հաղթել իր պատմական հայերենիքում և որ իր պապերի հայրենի հողի վրա մրցելն իրեն ավելի ուժեղ է դարձրել յուրաքանչյուր մրցելույթից առաջ։
     «Ես հայ եմ մորս կողմից, չնայած ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից։ Նրանց ցեղասպանել են։ Մեր ազգանունը Արզումանյան է։ Առաջին անգամ է, որ Հայաստանում եմ գտնվում, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել, չէ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները։ Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»,- նշել է սուսերամարտիկը:
     Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը նաև ընդգծել է, որ գուցե մի օր կրկին վերադառնա Հայաստան, բայց այս անգամ արդեն ընտանիքի հետ միասին։

«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
«Պապերիս հայրենի հողի վրա մրցելն ինձ ավելի ուժեղ է դարձրել». սուսերամարտի հայազգի փոխչեմպիոն
2589 | 1
Facebook