Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցանկանում եմ հատուկ նշել ձեր անձնական ավանդը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում». Մեդվեդևը՝ Սարգսյանին

14:50, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Ցանկանում եմ հատուկ նշել ձեր անձնական ավանդը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում». Մեդվեդևը՝ Սարգսյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ցանկանում եմ հատուկ նշել ձեր անձնական ավանդը հայ-ռուսական դաշնակցային, գործընկերային և բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սերժ Սարգսյանին մինչ այժմ շնորհավորել են ՌԴ նախագահն ու Վրաստանի վարչապետը:

5969 | 2
Facebook