Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ցույցեր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում. Մարսելում այրել են Սերժ Սարգսյանի դիմանկարը

12:40, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ցույցեր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում. Մարսելում այրել են Սերժ Սարգսյանի դիմանկարը

Այս օրերին ցույցեր են ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից դուրս, որտեղ կան հայկական համայնքներ:

Լոս Անջելեսի հայերը դիմել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով դատապարտել Հայաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները: Արդեն մի քանի օր է՝ Գլենդելի քաղաքապետարանի մոտ ցույցեր են անցկացվում:

Բացի այդ, Ֆրանսիայի Մարսել քաղաքում ցուցարարները հյուպատոսարանի շենքի բակում այրել են ՀՀ պաշտոնաթող նախագահ, վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի դիմանկարը:

«Ձեր պայքարն արդար է, այն նպատակ ունի երկիրն ազատել Սերժ Սարգսյանի և նրա կլանային իշխանությունից»,- ցուցարարները դիմել են իրենց հայրենակիցներին՝ ասելով, որ աջակցում են նրանց:

Ցույցեր ԱՄՆ-ում և Ֆրանսիայում. Մարսելում այրել են Սերժ Սարգսյանի դիմանկարը
| | |
4860 | 1