Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էլինա Դանիելյանը զրկվեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից

12:25, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Էլինա Դանիելյանը զրկվեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից

Սլովակիայում երեկ կայացած Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը և զրկվեց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց: 10-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վալենտինա Գունինան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան վաստակել են 6-ական միավոր, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը՝ 5.5-ական:

Այսօր տեղի կունենա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը:

2228 | 0
Facebook