Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Միանում ենք, ասում եք՝ PR-ի համար է, չենք գալիս՝ դավաճան ենք». Լուսինե Բադալյան

12:15, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Միանում ենք, ասում եք՝ PR-ի համար է, չենք գալիս՝ դավաճան ենք». Լուսինե Բադալյան

Վերջը ստիպում եք, որ գրեմ:
     Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա չի մնում, սկսել հայհոյել «աստղերին» ու պահանջել նրանց ներկայությունը: Հեղափոխությունը, բողոքի ակցիան և նման վեհ բաները վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հայտնի մարդկանց՝ որպես քաղաքացի, ոչ թե՝ որպես եթերային դեմք։ Հենց գալիս-միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս՝ դավաճան են։ Մի՞թե մենք այդքան կարևոր ենք ձեզ համար։ Ամբողջ կյանքում ինչ ասես մեր հասցեին չենք լսում, բայց կարևոր պահերին հանկարծ դառնում ենք անհրաժեշտ։ Ի վերջո՝ բոլորս մեծ, հասուն մարդիկ ենք, ունենք ազատ կամք, սեփական կարծիք, կողմնորոշման իրավունք։ Այսօր գործընկերոջս, երբ հացի խանութում շատ խիստ հարցրել են, թե ինչ գործ ունի այստեղ, ինչու՞ միտինգի տեղում չի, նյարդերը տեղի են տվել, հարցին հարցով է պատասխանել ՝ «իսկ դո՞ւք ինչու՞ եք այստեղ»: Եկեք մեկս մյուսի վրա ճնշում չգործադրենք, ամեն մեկս պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար: Մենք էսպես թե էնպես ընթացքում շատ բան ենք կրում, ինչի մասին դուք չեք էլ իմանում, կամ արագ մոռանում եք, ու մենք մնում ենք մենակ՝ մեր խնդիրների հետ, մինչև մեզ կրկին հիշում եք հաջորդ միտինգի կամ հայհոյելու ժամանակ, բայց միշտ ժպտում ենք ձեզ եթերում (իհարկե, եթե եթեր տալիս են....և ուրեմն՝ եկեք ապրենք համերաշխ, թավշյա հեղափոխությանը նեգատիվ չխառնենք:
     Սիրում եմ բոլորիդ:

4307 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am