Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

13:25, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո:

Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վաղաժամ ընտրություն անցկացնելու հարցը, որն օրեր առաջ բարձրացրել էր Բահչելին:

Վերջինի ղեկավարած ԱՇԿ-ն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) դաշինքով են մասնակցելու առաջիկա ընտրությանը:

Էրդողանը՝ հայտնելով, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. հունիսի 24-ին, նշել է. «Պետք է րոպե առաջ ընտրությունների հարցը հանել երկրի օրակարգից»:

Նշենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

| | |
1373 | 0