Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ձեր ղեկավարությունը չգիտի՞, թե շաբաթ օրերն ինչով եք զբաղվում մի երկու կոպեկ աշխատելու համար». Փաշինյանը՝ ոստիկաններին

10:16, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Ձեր ղեկավարությունը չգիտի՞, թե շաբաթ օրերն ինչով եք զբաղվում մի երկու կոպեկ աշխատելու համար». Փաշինյանը՝ ոստիկաններին

«Եթե նույնիսկ արդյունք էլ չտա էս ամեն ինչը, գոնե թող ձեր աշխատավարձերը բարձրացնեն»,- կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անելով մի բացահայտում: Նա պատմեց, որ իր ընկերը պատմել է, որ իր տանը շինարարական աշխատանքներին մասնակցում էին նաև ոստիկաններ, ովքեր իրենց ընտանիքները պահելու և գումար վաստակելու համար շաբաթ-կիրակի աշխատում են.

«Ձեր ղեկավարությունը չգիտի՞, թե շաբաթ օրերը, աշխատանքից հետո ինչով եք զբաղվում, որ մի երկու կոպեկ փող աշխատեք»,- շարունակեց նա՝ հավելելով. «Սերժ Սարգսյանի հույսն էն ա, որ էս շարժումը մարի, բայց ասեմ՝ էդպես չի լինելու»:

Նա դիմելով ոստիկաններին՝ կոչ արեց միանալ իրենց. «Ես չեմ ասում հենց հիմա սաղավարտները վայր դրեք, բայց մտածեք: Ուզում եմ նաև իմանամ՝ ձեր ընտանիքները համաձա՞յն են, որ դուք այս սաղավարտները հագած վտանգում եք ձեր կյանքը՝ պաշտպանելով կոռումպացված Սերժ Սարգսյանի անվտանգությունը: Ձեր մայրերի, հայրերի, ձեր երեխաների հետ խորհդակցեք, համաձա՞յն են...իշխանությունները միլիոնատեր են դառնում, իսկ դուք շաբաթ-կիրակի ցեմենտ-բետոն եք անում, մտածեք իրավիճակի մասին»:

Ցուցարարները վանկարկում են՝ «Քայլ արա, զենքդ դիր վայր»:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կառավարության աշխատակիցներին՝ ներքին ստորագրահավաք սկսել առ այն, որ իրենք չեն հնազանդվում, չեն ճանաչում Սերժ Սարգսյանի իշխանությունը, և ճանաչում են համաժողովրդական շարժման իշխանությունը:

3219 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am