Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհը չի շտապում շնորհավորել Սերժ Սարգսյանին

09:20, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Աշխարհը չի շտապում շնորհավորել Սերժ Սարգսյանին

Աշխարհը չի շտապում շնորհավորել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Երեքշաբթի ՀՀ ԱԺ քվեարկության արդյունքներով՝ 77-17 ձայների հարաբերակցությամբ նա ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

Նկատենք, որ մինչ այժմ Սարգսյանին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ընտրվելուց հետո վարչապետի համար գործարկված առանձին կայքում՝ Primeminister.am-ում, ասվում է, որ վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

4971 | 1
Facebook