Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Euronews-ը հայտնում է Երևանում 40 հազար ցուցարարի մասին

09:15, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Euronews-ը հայտնում է Երևանում 40 հազար ցուցարարի մասին

Երևանում երեկվանից ոստիկանությունը սկսել է քաղաքի կենտրոնից ցրել ցուցարարներին, մի քանի տասնյակ մարդիկ են ձերբակալվել, գրում է Euronews-ի ռուսական ծառայությունը:

Վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքի փողոցները փակվել էին՝ ի նշան նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի:

Euronews-ը գրում է նաև, որ Սարգսյանի օգտին երեքշաբթի քվեարկեց Հայաստանի խորհրդարանը, այն դեպքում, երբ մոտ 40 հազար ցուցարար փորձում էր շրջափակել կառավարական շենքներն ու խոչընդոտել քվեարկությանը:

«Չնայած ձերբակալություններին՝ մի քանի հարյուրավոր մարդիկ մնում են Երևանի փողոցներում: ԱԺ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին և կոչ արել շարունակել ազգային անհնազանդության ակցիաները»,- ասվում է երևանյան ցույցերի մասին Euronews-ի ռեպորտաժում:

9094 | 0
Facebook