Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես». Սերժ Թանկյանի գրառումը

00:40, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես». Սերժ Թանկյանի գրառումը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում հայաստանյան այսօրվա իրադարձությունների մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես: Մեծանում է քաղաքացիական անհնազանդությունն ու գործադուլների և դասադուլների թիվն՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի: Այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն էր, և ինչ էլ որ տեղի ունենա, հուսալքություն այլևս չկա: Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ինքն է ընդունել, որ բնակչության 60%-ը չի հավանում իրեն և համաձայն չէ իր հետ: Սե՛րժ, դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք: Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս հարգված ղեկավար չես»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին գալ հայրենիք ու աջակցել ցուցարարներին:

| | |
9059 | 3
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Karen
Karen 00:51, 19.04.2018
Asa ga, teche vor orva hamara.