Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2018թ. Բելառուսը «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին

14:15, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
2018թ. Բելառուսը «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին

Ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնել է, որ Բելառուսը մտադիր է 2018թ. Ադրբեջանի վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ):

Հաղորդվում է, որ իրավաբանական փաստաղթղթերը վերջնական փուլում են, իսկ հաճախորդն «ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը»:

Ընդ որում, ըստ պարբերականի տեղեկությունների, Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չի գնում:

Ադրբեջանի կողմից այդ համակարգերի գնման մտադրության մասին պարբերականին ասել են ռուսական պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների թոփ մենեջերները:

«Коммерсантъ»-ը նշում է, որ ռուս վերլուծաբաններն այդ գործարքը «Հայաստանին ռուսական «Իսկանդեր»-ների մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան» են համարում:

Հիշեցնենք, որ փետրվարին բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել էր, որ Հայաստանին հաջողվել է կանխել «Պոլոնեզ»-ի վաճառքն Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերը, դեմ էր: Գործարքը չկայացավ: Հավանաբար, «Պոլոնեզ»-ի առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- ասել էր նա:

6851 | 0
Facebook