Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան հաշտության պայմանագիր կկնքի Հյուսիսային Կորեայի հետ՝ պայմանով

09:40, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Հարավային Կորեան հաշտության պայմանագիր կկնքի Հյուսիսային Կորեայի հետ՝ պայմանով

Սեուլը պատրաստ է 1950-53թթ. Կորեական պատերազմից հետո խաղաղ համաձայնագիր կնքել Փհենյանի հետ, եթե վերջինը հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով Հարավային Կորեայի խորհրդական Չոն Ըյ Յոնը, հաղորդում է Yonhap գործակալությունը:

Նրա խոսքով՝ Հարավային Կորեան հաշտեցման մի քանի տարբերակ է դիտարկում: Այն դեպքում, երբ Փհենյանը «ճիշտ որոշում կայացնի», Սեուլը պատրաստ կլինի նրա համար «պայծառ ապագա ապահովել»:

Ավելի վաղ Հս. Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին հայտնել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպման ժամանակ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի հարցը:

Հաղորդվում է նաև, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններ են նախատեսված ապրիլի 27-ին ապառազմականացված գոտում:

9023 | 0
Facebook