Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես

02:25, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 21-ին՝ 18:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում, տեղի կունենա Աննա Ավագյանի՝ «Անժամանակություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կներկայացվեն ժամացույցի փոքրագույն մասնիկներից ստեղծված կոլաժներ:
     Աննան ժամանակի հետ ընկերություն անելու գաղտնիքը սովորել է իր ժամագործ պապից: Մանկուց նա հետևել է , թե ինչպես են հին ժամացույցները նոր կյանք ստանում: Կոլաժների միջոցով հեղինակը անցյալը բերում է ներկա՝ ժամացույցի մասնիկներով ներկայացնում համամարդկային խորհուրդներ, տիեզերական երևույթներ, տրամադրություն, զգացողություն, հուզմունք, վերապրում, ցավ:

Ժամանակը հեղինակի նյութն է, որից վերածնվում է տարրի խորհուրդը, Նարեկացու տիեզերական գաղտնիքները, վաղնջականից մեզ հասած կնոջ կերպարը, ջազի ժամանակը, ընտանիքը, սերը, մարդը … աշխարհի բոլոր ցեղասպանությունների անժամանակությունը…. Անժամանակ մահերի ցավը…կյանքի ու մահվան խորհուրդը՝ ժամացույցի էլեմենտներից ծնված յուրահատուկ խնկարկում դեպի Անժամանակություն գնացածներին և ողջույն՝ անժամանակությունից ներկա եկողներին…

«Կոլաժներում որոշակիորեն արտահայտվում է նաև իմ կյանքը՝ տարբեր փուլերում զգացած կամ վերապրած զգացումներ ու դրվագներ: Ներկայացվող աշխատանքների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրում կա ժամանակի գաղափարը, ժամանակ բառը և ժամանակը չափող գործիքի՝ ժամացույցի , կամ հենց ժամանակի մասնիկը»,- նշում է հեղինակը:

Աննան ունի նաև ժամանակի մասին գրված երգեր, որոնք կհնչեն ցուցահանդեսի բացմանը:

Աննա Ավագյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ Դասավանդում է անգլերեն և իսպաներեն: Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայի համալսարանում, Վաշինգտոնում, Սարագոսայի համալսարանում (Իսպանիա)։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությոuնում, Սլավոնական համալսարանում, Սիդնեյում, ՀԲԸՄ-ում:

Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես
Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես
739 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
NIKOL
NIKOL 16:09, 22.04.2018
հաղորդավար կառլեն Ասլանյանը սերժի շպիոնն է

իսկ Սերժը հոգոկան հիվանդ ․․ժողովուրդ հասկացեք