Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը գործողությունները կշարունակվեն նույն մարտավարությամբ, փոխվում է միայն հանդիպման ժամը»

20:42, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Վաղը գործողությունները կշարունակվեն նույն մարտավարությամբ, փոխվում է միայն հանդիպման ժամը»

«Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն մարտավարությամբ: Մենք պետք է շրջափակենք մայրուղիները, փողոցները, պետական շինությունները: Դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր առջև փակ դռներ չեն կարող լինել: Դուք եք տերը այս երկրի»,- Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոփոխվել է միայն գործողությունների ժամը: Այն կտեղափոխվի ժամը 10-ին: «Ես ձեզ սապասում եմ Ֆրանսիայի հրապարակում: Մեր ցանցային մարտավարությունը շատ կարևոր է: Եթե ինչ-որ մեկն ավելի շուտ կգա ու կզգա, որ մոտակայքում ինչ-որ մարդիկ կան կասկածելի, դուք ուղղակի զբոսնեք, որովհետև մենք այսօր հասկացանք, որ եթե քիչ ենք, կարող են բոլորիս բերման ենթարկել, իսկ երբ հազարներով ենք՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև կոչ արեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին, Շառլ Ազնավուրին՝ Հայաստան ու վերջ տալ մաֆիային. «Ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակից. ուղիղ միացումը՝ «Ազատություն ռադիոկայանի»
8427 | 3
Facebook