SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Ռուսլան Զորիկի Մանուկյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից: Նա Ստեփանավանի բնակիչ էր:
Ըստ սոցցանցերում տարածված լուրերի՝ ադրբեջանական կողմն անդադար կրակում է և չի թողնում դին հանել:
Կրկնենք, որ լուրը պաշտոնապես հաստատված չէ: