Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

19:45, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Սերժ Սարգսյանին, ի թիվս այլոց, շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:

Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը:

Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը:

Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»:

3322 | 6
Facebook