Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

18:15, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվեն բռնությունն, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տրված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:

Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»:

Աղբյուրը` armenpress.am
2821 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Մարկիզա
Մարկիզա 18:40, 17.04.2018
էս անդեմ անխելքն ով է, հավայի բազար է անում, իբր թե բան ասեց էլի. Կարող է մեր ազգին էշի տեղ է դրել, թե գիտի սարերից ենք իջել ու մեր ականջներին կարա լապշա կախի.... կամ էլ իրա նախկինի նման մեզ ոչխարի հոտի տեղ է դրել
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin 18:49, 17.04.2018
Es xe.ris gluxn es inch e durs talis
Te um xe.rin e petq qo kartsiq@
Ay serhiki qaroxaruhi armenuhi sargs-man
Karen
Karen 22:15, 17.04.2018
Asa de paxar e. Esi lriv xota. daj viravorakan ban grel sra handep animasta.

Mi mard vor naxagah lini u dzen chunena.

Asa du text mna.
Նիկոլ
Նիկոլ 01:00, 18.04.2018
դադարեցրեք հարկերը մուծել եթե ուզում էք այս ամեն ինչից արագ վերջանա
Նիկոլ
Նիկոլ 01:00, 18.04.2018
մի ամիսը բավական է որ սերժերը կործանվեն
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր