Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Դուք ձեր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Սա խորհուրդ է, ոչ՝ դատավճիռ». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

17:20, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Դուք ձեր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Սա խորհուրդ է, ոչ՝ դատավճիռ». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը դիմեց նաև փողոցային պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած ԱԺ խմբակցությանը տալով հետևյալ խորհուրդը. «Դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը. երբեք, որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել, մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե համարում եք, որ ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ ձեր փոխարեն օրենք գրեն, դա ձեր մոտեցումներ են, ձեր պատկերացումն է, եթե ոչ, դուք պետք է օրենքի կողմում լինեք: Սա խորհուրդ է, ոչ դատավճիռ ու մեղադրանք, ոչ էլ պարտադրանք»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը:

| | |
5092 | 3