Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպանն ահազանգում է

17:10, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Կարմիր բերետավորները ծեծել են ակտիվիստին, թքել վրան, սեռական հայհոյանքներ տվել, նստել վրան». իրավապաշտպանն ահազանգում է

Այսօր առավոտյան կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակտիվիստ Վարդան Համբարձումյանին: Նրան ծեծել են, թքել են վրան, սեռական հայհոյանքներ տվել: Բայց սրանով ոստիկանական այլանդակությունները չեն ավարտվել, «Ճանապարհին հեռախոսս վերցրեցին գրպանիցս ու ամբողջ ընթացքում երկու կարմիր բերետավոր նստել էին վրաս: Երբ հասա ոստիկանություն, թուլության նոպա սկսվեց մոտս: Միանգամից թուլացա ու պահանջեցի, որ շտապ օգնություն կանչեն: Քսան րոպե համոզում էի, որ շտապ օգնություն կանչեն: Ի վերջո՝ կանչեցին»:

Սա արդեն այլասերություն է: Տեսնես մի օր Հայաստանը կունենա քաղաքակիրթ ոստիկան:

8192 | 3
Facebook