Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժի ստրուկնե՛ր». լարված իրավիճակ Արշակունյաց փողոցում

15:50, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Սերժի ստրուկնե՛ր». լարված իրավիճակ Արշակունյաց փողոցում

Արշակունյաց փողոցից, որը փակվել էր ցուցարարների կողմից, ոստիկանության հատուկ ջոկատայինները փորձում էին բերման ենթարկել քաղաքացիներից մեկին.

«Սերժի ստրուկներ, ձեր երեխայի տարիք է, ո՞ւր եք տանում»,- բղավեց ցուցարար կանանցից մեկը: Վերջինների ճնշման տակ ակտիվիստին բաց թողեցին:

Կարմիր բերետավորների հետևից երիտասարդները սուլում ու վանկարկում էին՝ «ամո՛թ, ամո՛թ»:

Ըստ նախնական տեղեկությունների, այս տարածքից 2 հոգի բերման են ենթարկվել:

Նշենք, որ այս պահին լարված իրավիճակ է քաղաքի տարբեր հատվածներում:

«Սերժի ստրուկնե՛ր». լարված իրավիճակ Արշակունյաց փողոցում
8585 | 0
Facebook