Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

14:45, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

Քիչ առաջ ԱԺ-ում ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Այնպիսի քաղաքական համակարգ ա ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում են՝ իրան ասեք ու ցույց ա տալիս Ձեր նկարը: Խոսում ենք ռեֆորմների մասին, Ձեզ պետք է խնդրենք, որ ոչ մի բարեխոփում այլևս չանեք, ինչքան լավ բան եք փորձել անել, դուրս ա եկել վատ բան: Պարոն Սարգսյան, վերջին տարիներին միտում կար, լուսաբանում էին, բան էին անում. վերջին անգամ «Հայլուր»-ը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դուր ա՞ գալիս: Կամ ուրիշ հարց. որտեղի՞ց եք գտնում Առողջապահության, Տրանսպորտի նախարարների պես մարդկանց»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրեց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ սա առաջին հնարավորությունն է Սերժ Սարգսյանին հարցեր ուղղելու համար ու ներկայացնելու՝ ինչ է կատարվում երկրում, քանի որ, նրա խոսքով, Սարգսյանի աշխարհի մարդիկ այլ իրականություն են ցույց տալիս նրան. «Մի քանի ժամ հետո, երբ քվեարկությունը տեղի ուեննա, Դուք դառնում եք ՀՀ վարչապետ՝ նոր Սահմանադրության լիազորություններով: Ոստիկանապետն ուղղակիորեն ենթարկվում է Ձեզ: Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու: Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի այն, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ... Մենք դեմ ենք Ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին»,- հավելել է պատգամավորը:

7649 | 0
Facebook