Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ դռները հո անընդհատ չե՞ն կարա փակ մնան». Փաշինյանը կոչ է անում նստել գերատեսչությունների դիմաց

14:40, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Էդ դռները հո անընդհատ չե՞ն կարա փակ մնան». Փաշինյանը կոչ է անում նստել գերատեսչությունների դիմաց

«Մոսկվայում մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ մտել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն և նստացույց են անում, մեր մարզերում նույն վիճակն է՝ գործադուլ և դասադուլ. հույս ունենանք, որ այս հանրահավաքը լինելու է ամենամեծ հանրահավաքը, իսկ հիմա մենք շարունակում ենք շրջափակել գերատեսչությունների մուտքերը»,- Հանրապետության հրապարակի մերձակայքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ցուցարարները շարունակում են իրենց ակցիան՝ նստելով գերատեսչությունների դիմաց:

«Էդ դռները հո անընդհատ չե՞ն կարա փակ մնան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործողությունը պետք է շարունակել մինչև երեկո:

3149 | 0
Facebook