Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են Հայաստանում սկսվող թավշյա հեղափոխության մասին

14:10, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են Հայաստանում սկսվող թավշյա հեղափոխության մասին

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկրում «թավշյա հեղափոխություն» է հայտարարել:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Երևանում ցուցարարները հրաժարվում են դադարեցնել պաշտոնաթող արված նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի զանգվածային ակցիաները: Պարբերականը հաղորդում է նաև, որ ցուցարարները երթ են կազմակերպել և մոտենում են պետական կառույցների շենքերին:

«Թավշյա հեղափոխության» սկզբի մասին հաղորդում են նաև «Московский Комсомолец»-ը, Вести-ն, ТАСС-ը, EADaily-ն, НТВ-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ:

«Ես այստեղ եմ և այժմ հայտարարում եմ թավշյա հեղափոխության սկզբի մասին»,- «Московский Комсомолец»-ը մեջբերում է Փաշինյանի խոսքը:

«Коммерсант»-ը հայտնում է բողոքի ակցիաների հետևանքով 30 ձերբակալվածի մասին:

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ ներկա պահին ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերը:

10695 | 0
Facebook