Խնդրում ենք սպասել...

Միջազգային

G7-ի երկրները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ պատասխան տալ «Սկրիպալի գործով»

19:15, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
G7-ի երկրները Ռուսաստանին կոչ են արել անհապաղ պատասխան տալ «Սկրիպալի գործով»

«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են արել՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:

Փաստաթուղթը տեղակայված է Կանադայի կառավարության կայքում:

«Մենք միասնական ենք մարտի 4-ին Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ ռուս նախկին հետախույզի և նրա դստեր թունավորման հարցում: Մենք համակարծիք ենք Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հետ և կարծում ենք, որ ՌԴ-ն պատասխանատու է այդ հարձակման համար և պետք է անհապաղ պատասխան տա»,- ասվում է հայտարարության մեջ:

9262 | 3
Facebook