Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BBC-ն, Deutsche Welle-ն և համաշխարհային լրատվամիջոցները՝ երևանյան ցույցերի մասին

08:50, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
BBC-ն, Deutsche Welle-ն և համաշխարհային լրատվամիջոցները՝ երևանյան ցույցերի մասին

Արտասահմանյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ շարունակում են հանգամանալից ներկայացնել Երևանում ծավալվող իրադարձությունները:

BBC-ն օնլայն տեքստային տարբերակով լուսաբանում է ցույցերը՝ հաղորդելով, որ դրանք ուղղված են ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարության երկարաձգմանը: Պարբերականը հայտնում է նաև, որ երեկ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ընկել է ոստիկանության տեղադրած փշալարերի վրա և վնասվածք ստացել: Բացի այդ, պարբերականը հստակեցնում է, որ եթե «Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ապա կշարունակի իշխանավարել մինչև 2022-ը»: BBC-ն հայտնում է նաև, որ ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ. արցունքաբեր գազի կիրառման և լուսաձայնային կրակոցների հետևանքով մարդիկ են տուժել:

BMF-ը գրում է ակտիվիստների կողմից ոստիկանական պատնեշը կոտրելու մասին:

«Պայքար ընդդիմությունում առաջնորդ լինելո՞ւ, թե Սերժ Սարգսյանի դեմ»,- ասվում է Eurasia Daily-ի հոդվածում:

News.bg-ը հաղորդում է երեկվա ցույցերի հետևանքով 46 տուժածի մասին:

Associated Press-ն, իր հերթին, գրում է, որ ըստ ընդդիմադիր ուժերի՝ Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության ղեկին:

Deutsche Welle-ն ևս անդրադառնում է ցույցերին: Պարբերականը գրում է սահմանադրական փոփոխությունների և իշխանությունը վարչապետի ձեռքում հայտնվելու մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուսական մամուլը երևանյան ցույցերը լուսաբանելիս զգուշավորություն է ցուցաբերում:

8328 | 1
Facebook