Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ

09:00, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ

Ցուցարարները դեռևս գիշերվանից փորձում են փակել Երևանի կենտրոնական փողոցները և հանդիպում ոստիկանության աշխատակիցների դիմադրությանը:

Վաղ առավոտից քաղաքացիական խմբերը դարձյալ փորձեցին արգելապատնեշներ տեղադրել, ինչը դարձյալ խոչընդոտվեց:

Նշենք նաև, որ գիշերը ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներում ուժեր է կուտակել, այդ թվում՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի առանձնատան մուտքի մոտ: «Ազատության» տեսախցիկը Դեմիրճյան-Պարոնյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում արձանագրել է, որ կան մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, ինչպես նաև զրահապատ մեքենաներ հատկապես այն հատվածում, որտեղ գտնվում է Ս. Սարգսյանի տունը:

Նշվում է, որ ոստիկանները զինված են վահաններով: Այն ճանապարհը, որտեղից Սերժ Սարգսյանը գնալու է Ազգային ժողով, ոստիկանների կողմից խիստ հսկողության տակ է վերցված:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Դեմիրճյան փողոցը լցված է ոստիկանական բազմաթիվ մեքենաներով:

Նշենք, որ Պռոշյան և Պարոնյան փողոցներում երթևեկությունն այս պահին կասեցված է:

Հիշեցնենք՝ այսօր, ժամը 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: «Հանրապետական» կուսակցությունն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ
Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ
Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ
Ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի տան մոտ
| | |
3263 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am