ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հետաձգել հակառուսական պատժամիջոցների սահմանումը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Թրամփը նման քայլ է դիմել ազգային անվտանգության հարցով իր խորհրդականների հետ քննարկումներից հետո:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ Մոսկվայի վրա ճնշման հնարավոր տարբերակների թվում դիտարկվում էր պատժամիջոցային նոր փաթեթը, սակայն Թրամփը չի ստորագրել համապատասխան հրամանագիրը: Պարբերականի զրուցակցի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ կսպասի հերթական քայլին:
ТАСС-ի հաղորդմամբ՝ այդպիսով կենդանացել է ռուբլին: Առևտրի տվյալներից հետևում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:41-ին ռուբլին աճել է 50 կոպեկով՝ մեկ դոլարի նկատմամբ, 39 կոպեկով՝ մեկ եվրոյի նկատմամբ: