Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հետաձգել է հակառուսական պատժամիջոցներն ու կենդանացրել ռուբլին

08:05, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Թրամփը հետաձգել է հակառուսական պատժամիջոցներն ու կենդանացրել ռուբլին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հետաձգել հակառուսական պատժամիջոցների սահմանումը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Թրամփը նման քայլ է դիմել ազգային անվտանգության հարցով իր խորհրդականների հետ քննարկումներից հետո:

Պարբերականի աղբյուրները նշում են, որ Մոսկվայի վրա ճնշման հնարավոր տարբերակների թվում դիտարկվում էր պատժամիջոցային նոր փաթեթը, սակայն Թրամփը չի ստորագրել համապատասխան հրամանագիրը: Պարբերականի զրուցակցի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ կսպասի հերթական քայլին:

ТАСС-ի հաղորդմամբ՝ այդպիսով կենդանացել է ռուբլին: Առևտրի տվյալներից հետևում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 21:41-ին ռուբլին աճել է 50 կոպեկով՝ մեկ դոլարի նկատմամբ, 39 կոպեկով՝ մեկ եվրոյի նկատմամբ:

12357 | 0
Facebook