Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե նպատակ է դրվում ԱԺ-ն և նախագահականն առաջնահերթորեն գրավել՝ դրա ձախողված նախադեպերն արդեն ունեցել ենք». Ե. Աբգարյան

00:15, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
«Եթե նպատակ է դրվում ԱԺ-ն և նախագահականն առաջնահերթորեն գրավել՝ դրա ձախողված նախադեպերն արդեն ունեցել ենք». Ե. Աբգարյան

Կարծում եմ էսէս-ականների ոհմակի դեմ պայքարելիս նախկին սխալները չպետք է կրկնել՝ փորձելով Բաղրամյանում հարցը լուծել: Եթե նպատակ է դրվում Աժ-ն և նախագահականը առաջնահերթորեն գրավել՝ դրա ձախողված նախադեպերն արդեն ունեցել ենք: Այսօր մեր նպատակը պիտի լինեն ո՛չ թե խորհրդանշական գլխավոր երկու մարմինները, այլ պետական այլևայլ մարմինների գործունեության կաշկանդումը և դրանց անգործունյա դարձնելը՝ ստիպելով իշխանությանն իր ուժերը ցրել ամբողջ երկրում: Ընդ որում դա պետք է իրականացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև բոլոր մարզերում: Դա այս փուլում վերաբերվում է քաղաքապետարաններին, մարզպետարաններին, համայնքապետարաններին, գյուղապետարաններին, կապի մարմիներին, ծախու թերթերի խմբագրություններին և այլն և այլն: Բայց սա հնարավոր կլինի միայն տեղական կոմիտեների կամ օղակների առկայության պարագայում, ինչերի շտապ ստեղծելու մասին ես գրառում էի կատարել ՖԲ-ում մի երկու-երեք օր առաջ:

«Եթե նպատակ է դրվում ԱԺ-ն և նախագահականն առաջնահերթորեն գրավել՝ դրա ձախողված նախադեպերն արդեն ունեցել ենք». Ե. Աբգարյան
«Եթե նպատակ է դրվում ԱԺ-ն և նախագահականն առաջնահերթորեն գրավել՝ դրա ձախողված նախադեպերն արդեն ունեցել ենք». Ե. Աբգարյան
3181 | 1
Facebook