Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը». «Երկիր Ծիրանի»

21:15, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը». «Երկիր Ծիրանի»

Այսօրվա իրադարձությունների կապակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։ Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։

Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։

Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց։

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

16 ապրիլի 2018

Երևան

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր: Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։ Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։

Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։

Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց։

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

16 ապրիլի 2018

Երևան

3891 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
սաքո
սաքո 23:56, 16.04.2018
ժողովուրդ երկար երկաթե կեռով քաշեք եդ փշալարը․․․․հաղթանակի կհասնենք
սաքո
սաքո 00:37, 17.04.2018
ժողովուրդ երկար երկաթե կեռով քաշեք եդ փշալարը․․․․հաղթանակի կհասնենք.

եդ ջրցան մեքենան պետք է վերցնել և ջրել պոլիսներին
Sargis
Sargis 01:02, 17.04.2018
Vay kokordit xorqe michev ko xem inch lav q u nvel ke qun ves ay nurb pe cik dnem en qrcqerit aranqe levretov dochit ujaspar engnem
azgovi tststsnenq nikolik pachayin u ir vohmakin:
Lav txerq petqa krakil nikloikin:
Ay a pu ch es inch orn es enkel,tagav ori molucqov tarapox mi xelagar es darcel,degrade es exel u qez ches tesnum,im erkri hangist u xaxax kyanqi hamar patrast em qez krakel:
Qo xekavarac avazakayin xumbe radiotan hrk.paharanic goxacan haryuravor microfonner,magnitafonner ev arden aysor porcum ein vacharel dzeri vra,,nuynn el goxacaq Hamalsaranic tankarjeq irencic mec gin nerkayacnox BUH in patkanox guyq,et goxune du hamarum es qaxaqaciakan charjum,usaparkerov goxanum ev talanum eq im henamash erkire erb es glxikor gnum em dajan ev canr achxatelu:
Et vor lktina qez patgamavor nchanakel,ay tap tpuk amachum em vor Hay em,ev du im erkri mtavorakan es nerkayanum,zariki u qo mej es voch mi tarberutyun chem tesnum:
Tveq indz zenq ev es nikoloki mor hesht oce dzerqeri vra ke matucem:
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր