Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Դատախազությունը «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել

19:45, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Դատախազությունը «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքների ընթացքում խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնց հիմքով քրեական գործեր են հարուցվել:

«Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները: Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- նշված է ԳԴ տարածած հաղորդագրության մեջ:

1042 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
^^^^^
^^^^^ 20:16, 16.04.2018
dataxazutyun@ x.eriks kerela. to qrgorc haruci nrnak netoxneri dem voch te xaxax cucararneri.. patgamavorin ashxatanqi vayr chtoxoxi dem voch te xaxax cucarari dem.
Sargis
Sargis 00:58, 17.04.2018
azgovi tststsnenq nikolik pachayin u ir vohmakin:
Lav txerq petqa krakil nikloikin:
Ay a pu ch es inch orn es enkel,tagav ori molucqov tarapox mi xelagar es darcel,degrade es exel u qez ches tesnum,im erkri hangist u xaxax kyanqi hamar patrast em qez krakel:
Qo xekavarac avazakayin xumbe radiotan hrk.paharanic goxacan haryuravor microfonner,magnitafonner ev arden aysor porcum ein vacharel dzeri vra,,nuynn el goxacaq Hamalsaranic tankarjeq irencic mec gin nerkayacnox BUH in patkanox guyq,et goxune du hamarum es qaxaqaciakan charjum,usaparkerov goxanum ev talanum eq im henamash erkire erb es glxikor gnum em dajan ev canr achxatelu:
Et vor lktina qez patgamavor nchanakel,ay tap tpuk amachum em vor Hay em,ev du im erkri mtavorakan es nerkayanum,zariki u qo mej es voch mi tarberutyun chem tesnum:
Tveq indz zenq ev es nikoloki mor hesht oce dzerqeri vra ke matucem:
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր