Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից:
«Ապրիլի 16-ին և 17-ին Երևանում ընդդիմության բողոքի գործողություններ են: Ապրիլի 16-ին ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը»,- նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կազմում գործող Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի Twitter-յան էջում արված գրառման մեջ: