Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջաններում». Ա. Սմբատյան

20:10, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջաններում». Ա. Սմբատյան

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բավանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ` հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- ապրիլի 15-ին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Սաեստրո Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին` փառատոնը նախաձեռնելու և իրականացնելու համար։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Սերգեյ Սմբատյանից, թե փառատոնի ընթացքում ներկայացվելիք բազմաթիվ համերգային ծրագրերից ո՞րն է դիրիժորի համար ամենադժվարն ու ամենակարևորը։ Մաեստրո Սմբատյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր համերգ առանձնահատուկ և կարևոր է, ու շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Այնուամենայնիվ, դիրիժորը նշեց, որ հատկապես կենտրոնացած է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի հոբելյանին, և որի ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։ Անչափ կարևոր է նրանց հետ կապը, փոխազդեցությունը բեմի վրա, այն առանձնահատուկ մթնոլորտը, որ ստեղծվում է նման փառատոների ընթացքում, այն էներգիան, զգացողությունը, որ ստանում են երաժիշտները՝ փոխանցելով այն ունկնդրին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։

| | |
865 | 0