Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԱԺ ղեկավարությունը փորձելու է նիստն անցկացնել Հրազդանում կամ Ջերմուկում

12:00, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
ԱԺ ղեկավարությունը փորձելու է նիստն անցկացնել Հրազդանում կամ Ջերմուկում

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ ԱԺ ղեկավարությունը որոշում է կայացրել ապրիլի 17-ի նիստն անցկացնել Երևանից դուրս: Ասում են՝ հնարավոր է այն տեղի ունենա Հրազդանում կամ Ջերմուկում: Քաղաքացիները ֆիքսել են, որ Հրազդանում եռուզեռ է, պատգամավորական մեքենաներ են գնում-գալիս, աթոռներ են տեղափոխում դահլիճ և այլն: Ասում են նաև, որ եթե Աժ նիստն արտագնա լինի, ընդդիմադիր ուժերը փակելու են ինչպես Հրազդան տանող ճանապարհն, այնպես էլ Երևան մուտք գործողը, որպեսզի նիստից հետո պատգամավորները չկարողանան տուն վերադառնալ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8087 | 2
Facebook