Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսալ»-ի ակցիաները նվազել են՝ հասնելով պատմական մինիմումի

15:15, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Ռուսալ»-ի ակցիաները նվազել են՝ հասնելով պատմական մինիմումի

Աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության ակցիաները Հոնկոնգի ֆոնդային բորսայում նվազել են ավելի քան 20%-ով:

Մոսկվայի ժամանակով ժամը 6:05-ին ակցիաները նվազել են 20,1%-ով՝ մինչև 1,63՝ հոնկոնգյան մեկ դոլարի դիմաց:

Մինչ այժմ ամենացածր նիշը կազմել է 2,09 դոլար (2016թ. հունիսի 12-ի դրությամբ):

Նոր պատմական մինիմումի հասնելու պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են:

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ընկերությունը կարող է ամերիկյան պատժամիջոցների պատճառով տեխնիկական դեֆոլտ հայտարարել: Իսկ ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկայի կարողությունն, ըստ Forbes ամսագրի, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով նվազել է 957 միլիոն դոլարով:

6159 | 0
Facebook