Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Պառկե´լ անիվների տակ». Ն. Փաշինյանը կոչ է անում հետևել իր օրինակին. ուսանողները դասադուլ են անում

08:15, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Պառկե´լ անիվների տակ». Ն. Փաշինյանը կոչ է անում հետևել իր օրինակին. ուսանողները դասադուլ են անում

Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում Նիկոլ Փաշինյանը կատարեց իր անհնազանդության առաջին գործողությունը` պառկելով երթուղայինի տակ:

Նա կոչ էր անում հետևել իր օրինակին:

«Պառկե´լ անիվների տակ, վեր չկենա´լ»,-հորդորում էր նա:

Ուղևորներից ոմանք հայտնում էին իրենց դժգոհությունը` նշելով, որ չեն կարողանա հասնել աշխատավայր, ինչին Փաշինյանն արձագանքեց, թե «այս մի օրն էլ գործի մի գնացեք»:

Վերջինը ներողություն էր խնդրում քաղաքացիներից ու վարորդներից` բացատրելով, որ այս ամենն ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ:

Երիտասարադական մետրոյի մոտից ուսանողներն անսպասելիորեն դուրս եկան և «դա-սա-դուլ» վանկարկելով փակեցին փողոցը: Նրանք նստում են ավտոբուսների առաջ` թույլ չտալով առաջ շարժվել:

Ակցիան հսկում են ոստիկանները. նրանք ոչ մի գործողության չեն դիմում:

տեսանյութն` Ազատության
| | |
17468 | 2