Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Վարդան Մինասյանը՝ հավաքականի ղեկին վերադառնալու, իր առջև դրված խնդրի և առաջիկա ծրագրերի մասին

02:40, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Վարդան Մինասյանը՝ հավաքականի ղեկին վերադառնալու, իր առջև դրված խնդրի և առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն օրերս հյուրընկալվել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը՝ խոսելով հայկական ֆուտբոլի զարգացման և առաջիկա ծրագրերի մասին։ Այսօր եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում Մինասյանն անդրադարձել է հավաքականի այսօրվա վիճակին և ապագա ծրագրերին։

Հավաքականի ղեկին վերադառնալու մասին

«Երբ վերադարձա Ղազախստանից, որտեղ աշխատեցի 1 տարի, սկսեցի աշխատել «Փյունիկ»-ում՝ որպես տեխնիկական տնօրեն, ապա 1 տարի ՀՖՖ-ում էի աշխատում որպես տեխնիկական տնօրեն։ Իմ ողջ աշխատանքը կապված է եղել մակապատանեկան ֆուտբոլի հետ։ Դա բարձրակարգ պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքն է։ Եթե ուզում ենք լավ ֆուտբոլ ունենալ, ապա պետք է սկսենք մանկապատանեկանից։ Այդ աշխատանքն ինձ շատ հոգեհարազատ է։ Ի դեպ, ասեմ, որ այդ ընթացքում ես արտերկրից առաջարկներ ունեի, որոնք մերժել էի, որովհետև զգում էի որ անելիք ունեմ այստեղ։ Հիմա, փառք Աստծո, շատ բան հունի մեջ է մտել։ Մենք ունենք մեր փիլիսոփայությունը, որը հիմնված է մեր ուժեղ կողմերի վրա։ Ինչո՞ւ հենց այս պահին որոշեցի վերադառալնալ։ Մարդիկ ասում են դժվար պահեր են։ Բայց մենք երբեք էլ հեշտ պահեր չենք ունեցել։ Մենք միշտ ունենալու ենք այդպիսի վիճակներ, ունենալու ենք և՛ բացասականը, և՛ դրականը։ Պետք է փորձենք շտկել այդ ամենը»։

Հրաժարականի և Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների մասին

«Ես այդ պահին զգացել էի, որ ինձ սպառել եմ հավաքականում։ Ինձ պետք էին փոփոխություններ։ Ես ցանկանում էի աշխատել ակումբային ֆուտբոլում, որովհետև դրանք տարբեր մոտեցումներ են ու տարբեր աշխատանք։ Իսկ տարաձայնություններ․․․ Ցանկացած աշխատանքի մեջ կան տարաձայնություններ։ Դա անխուսափելի է։ Բայց, ինչպես նշեցի, հրաժարականիս հիմնական պատճառը եղել է իմ որոշումը և դրա վրա ոչ մի բան չի ազդել»։

Իր առջև դրված առաջադրանքի մասին

«ՀՖՖ նախագահն իմ առջև առաջադրանք է դրել դուրս գալ խմբային փուլից և մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Դա կլինի Ազգերի լիգայի խաղարկությունը, թե Եվրոպայի առաջնության ընտրական փուլն, էական չէ։ Խնդիրը խմբից դուրս գալն է»։

Իր աշխատանքին ՀՖՖ նախագահի միջամտության մասին

«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և իմ մեջ չեն եղել նախապայմաններ։ Չի եղել խոսակցություն, որ հավաքականի կազմը նա է ընտրելու։ Ես չեմ ընդունում, որ ղեկավարը միջամտում է ֆուտբոլիստների ընտրությանը։ Հենց այդ պատճառով էլ վերադարձա Ղազախստանից։ Ես միշտ ունեմ իմ կարծիքը և սկզբունքները։ Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը»։

Հավաքականում խաղալու նախապայմանների մասին

«Ես ունենալու եմ նախապայմաններ՝ կապված ֆուտբոլիստների ընտրության հետ։ Հավաքականում խաղալու գլխավոր նախապայմանը հայրենասիրությունն է։ Հավաքականում դու պայմանագրով չես աշխատում։ Դա պետք է քո ներսից բխի։ Երկրորդը տեխնիկա-տակտիկական, ֆիզիկական լավ որակներն են, որոնք համապատասխանում են միջազգային ֆուտբոլի մակարդակին։ Երրորդը մեծ ցանկությունը ու նվիրվածությունն է։ Եթե ֆուտբոլիստը համապատասխանի այդ նախապայմաններին, անպայման հրավիրվելու է հավաքական»։

1665 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր