Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ովքեր հիմա հանգիստ տանը նստած են հացազուրկ չլինելու համար, նրանք վաղը արյունազուրկ են լինելու». Սասուն Միքայելյանը բոլորին կոչ է անում դուրս գալ փողոց

20:55, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
«Ովքեր հիմա հանգիստ տանը նստած են հացազուրկ չլինելու համար, նրանք վաղը արյունազուրկ են լինելու». Սասուն Միքայելյանը բոլորին կոչ է անում դուրս գալ փողոց

Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ընթացող հանրահավաքի բեմում ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Այս 10 տարիների ընթացքում մենք դուրս ենք եկել պայքարի մեր ժողովրդի կամքով: Մենք չենք ուզում, որ որևէ մեկը գնա քաղաքացիական պատերազմի, բայց եթե մեր պրոբլեմները չլուծվեն, ամեն ինչ դրան է տանելու: Այդ ընդհանրումը կլինի, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե պրոբլեմը խաղաղ ճանապարհով չլուծվի: Կան մարդիկ, ովքեր հիմա հանգիստ տանը նստած են հացազուրկ չլինելու համար, նրանք վաղը արյունազուրկ են լինելու:

Մեր նորագույն պատմության մեջ 700 տարվա դադարից հետո մենք ընդլայնեցինք մեր երկրի տարածքները, որոնք այսօր մեր գլխավոր արժեքն էն: Սակայն մենք այսօր գերհզոր տերությունների վերադասավորման պատճառով պրոբլեմների առաջ ենք կանգնած: Իշխանությունները չկարողացան այս տաս-տասնհինգ տարիների ընթացքում անել այն, ինչ պահանջվում էր: Մեր Նժդեհի գաղափարախոսներն այսօր ի՞նչ օրի հասցրին մեր ժողովրդին: Մենք չենք եկել իշխանություն վերցնելու, դափնիներ վերցնելու, մեզ դափնիներ պետք չեն... Մարտական ընկերներ ո՞ւր եք դուք, եկե՛ք: Ձեզ կանչում ենք հրապարակ, որ կանգնենք մեր սերնդի ճակատագրի համար: Մենք հող ենք ազատագրել, մենք թուրքի մաման լացացրել ենք, դուք պետք է հպարտ կանգնեք, դուրս եկեք փողոց, մեր հաղթանակին տեր կանգնեք, մեր զոհերի, մեր քառօրյա պատերազմի համար»:

«Ովքեր հիմա հանգիստ տանը նստած են հացազուրկ չլինելու համար, նրանք վաղը արյունազուրկ են լինելու». Սասուն Միքայելյանը բոլորին կոչ է անում դուրս գալ փողոց
| | |
5362 | 0