Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ԱԺ նիստը կայանա». Նիկոլ Փաշինյան. ավարտվեց այսօրվա առաջին հանրահավաքը

15:30, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ԱԺ նիստը կայանա». Նիկոլ Փաշինյան. ավարտվեց այսօրվա առաջին հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գործողությունների առաջին փուլը ավարտվել է: Այսուհետ պետք է զբաղվեն առաջիկա 2 օրերի կազմակերպչական աշխատանքներով: Այժմ իրականացվում են ցուցակագրումներ՝ այն մարդկանց, ովքեր վաղը պատրաստ են վաղվա լայնամասշտաբ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններին մասնակցել մեքենայով կամ էլ հետիոտն: Ցուցակագրվում են նաև հեծանիվներով կամավորները:

Փաշինյանը նաև նշեց, որ իրենց խնդիրն է՝ թույլ չտալ, որ ապրլի 17-ի ԱԺ նիստը կայանա: Սակայն եթե շարքերը այսօրվա պես նոսր լինեն, դա կլինի անհնար: Նա կոչ արեց միանալ քաղաքացիական անհնազանդության գործողություններին:

Նշենք, որ հանրահավաքի ժամանակ 2 անգամ ոստիկանական զորքերի շարասյուն անցավ Բաղրամյան պողոտայով, Մաշտոցով դեպի Կորյուն տանող փողոց: Այժմ մեծ թվով ոստիկանական կուտակումներ են Դեմիրճյան փողոցում:

Հաջորդ հանրահավաքը լինելու է երեկոյան 18:30-ին: Այսօր երթ չի լինելու:

| | |
3041 | 4