Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահը՝ Երևանում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնության մասին

14:10, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահը՝ Երևանում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնության մասին

Երևանում այսօր մեկնարկեց սուսերամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը, որը Հայաստան է բերել 32 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի։ Հայաստան ժամանած հյուրերի թվում են նաև տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ: Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը, Եվրոպայի երիտասարդական առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում, խոսել է մրցաշարի մասին։

«Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ Հայաստանն այն շատ լավ է կազմակերպել, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ մենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք, տեղյակ եմ նաև, որ վերջերս Հայաստանի ու Լիտվայի միջև պետական մակարդակով սպորտային համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրվել: Դուք ունեք հիանալի մարզաբազաներ՝ օլիմպիական ավանը, Ծաղկաձորի մարզաբազան, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ՝ համագործակցության ընթացքում կշահեն և՛ հայ, և՛ լիտվացի մարզիկները»,- նշել է նա:

| | |
1279 | 0