Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 8 և 10 տարեկան երեխաները հիվանդանոցի ճանապարհին մահացել են

22:05, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 8 և 10 տարեկան երեխաները հիվանդանոցի ճանապարհին մահացել են

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը: Ոստիկանները պարզել են, որ Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

30624 | 0
Facebook