Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կրակում եք՝ կրակեք, ես կանգ չեմ առնելու». Փաշինյան (տեսանյութ)

20:00, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Կրակում եք՝ կրակեք, ես կանգ չեմ առնելու». Փաշինյան (տեսանյութ)

«Հույս ունեմ, որ կունենանք համերաշխություն, մինուս Սերժ Սարգսյան, իսկ դրա համար պետք է համախմբվել ու պայքարել միահամուռ ուժերով: ՀՀ-ում չկա դուռ, որ փակ կլինի մեր առաջ՝ լինի Հանրային ռադիոն, ԵՊՀ-ն, թե Աժ-ն, դրա համար ասում ենք՝ քայլ արա, մերժիր Սերժին»,- Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Որևէ մեկը չունի հիմք մեր վճռականության, հաստատակամության, նվիրվածության ու ազնվության վրա կասկածելու: Այս երկու օրը ցույց ենք տվել, որ կատակ չենք անում, եկել ենք այս հրապարակ՝ ՀՀ-ն ազատելու Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունից: Պարզ է, որ ԱԺ-ն պիտի փորձի Սերժ Սարգսյանին ընտրել ՀՀ վարչապետ, մեր խնդիրը հստակ է՝ հավաքվել էստեղ տասնյակ հազարներով ու շարժվել դեպի ԱԺ, շրջափակել այն, որպեսզի որևէ ՀՀԿ-ական չկարողանա մտնել ներս: Ապրիլի 17-ին դա անելու ենք նույն կերպ, ինչպես այսօր՝ Հանրային ռադիոյում. կանգնելու ենք խորին հարգանքով նրանց զենքերի առաջ ու ասելու ենք, ես ասելու եմ՝ կրակում եք, կրակեք, ես կանգ չեմ առնի ձեր ապօրինության ու լկտիության առաջ: Անցնելու ենք ոստիկանական պատնեշներն՝ առանց որևէ բռնության»,- նշեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը ևս՝ ժամը 14:00-ին ու 18:30-ին գլխավոր հանդիպում կունենան հավաքի մասնակիցների հետ:

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է Երևանում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ հանրահավաքը։ Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, #Մերժի՛րՍերժին նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

4650 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin 10:10, 15.04.2018
Zhoxovrdi vra zenq bardzratsnox@
Hay txamardkants ( hanrapetakanern ) e texavorum ir mor u knoj voteri aranqum
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin 10:14, 15.04.2018
Bolors depi azgayin zhoxovi shenq
Vor@ jhud serzh@ sarqel e por.nkanots

Menq partavor enq Ed po.rniki zavaknerin tsuyts tal irents tex@
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin
azgovi tststsnenq serzhikin u ir vohmakin 10:21, 15.04.2018
Sharmazanovn asum e zhoxovurd@ mez e tvel mandat@..... erkir@ kortsnelu
Piti haskatsnel nman txmarnerin
Vor zhoxovurd@ hanrapetakaneri berann e tvel
Voch te mandat
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր