«Ազատության» տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները շրջափակել Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակն ու Կառավարության շենքը: Ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղադրված են արգելապատնեշներ:
Նշենք, որ ցուցարարներն այսօր երթ են անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներով ու 18:30-ին վերադարձել Ֆրանսիայի հրապարակ: