Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոհանին քննադատել է Սիրիայի հրթիռակոծությունը

18:30, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
Ռոհանին քննադատել է Սիրիայի հրթիռակոծությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածը՝ նշելով, որ այդ հարձակումները պայմանավորված են Արևելյան Ղութայում Արևմուտքի կողմից աջակցվող ահաբեկիչների պարտության հետ կապված՝ Վաշինգթոնի բարկությամբ և հուսահատությամբ, փոխանցում է Fars գործակալությունը:

«Տարածաշրջանում ամերիկյան ագրեսիան ոչնչացման և կործանման կհանգեցնի»,- ասել է Ռոհանին:

Ավելի վաղ Ռոհանին հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացրած ավիահարվածներն ուժեղացրել են Սիրիայի ջանքերը:

6375 | 1
Facebook