Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Թեև ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն մենք ոչ մի բռնություն չցուցաբերեցինք». ցուցարարները գրոհեցին Հանրային ռադիոյի շենքը

15:45, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
«Թեև ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն մենք ոչ մի բռնություն չցուցաբերեցինք». ցուցարարները գրոհեցին Հանրային ռադիոյի շենքը

Քիչ առաջ երթ անող ցուցարարները Հանրապետական կուսակցության անդամ նկատեցին և վազելով փորձեցին շրջափակել նրան, որը փորձում էր մուտք գործել Հանրային ռադիոյի շենք:

Շենքում գտնվող ոստիկաններից մեկը զենք պահեց ցուցարաների վրա՝ թույլ չտալով վերջիններին ներս մտնել, սակայն նրանք, ի վերջո, գրոհեցին:

Այնուհետև, Ռադիոյի շենքում խոսք ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեպետ բոլորը տեսան, որ ոստիկանը զենք է պահել խաղաղ ցուցարարների վրա, սակայն իրենք ոչ մի բռնություն չցուցաբերեցին նրա նկատմամբ:

«ՀՀ մեդիադաշտի մի հսկա զանգված դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն՝ ի դեմս Միքայել Մինասյանի և ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ քաղաքական կյանքն օբյեկտիվ լուսաբանող տեղեկատվություն ստանալուց: Հանրային հեռուստատեսությունը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան և Հայաստանի քաղաքացիներին գերեվարելու գոծիք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենց բողոքը միայն Սերժ Սարգսյանի դեմ է և իրենց պայքարը ժողովրդի և պետության կորստի համար է:

4376 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am